Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Պարեկները սահմանազատել են տարածը, իսկ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա էդուարդ Ս.-ն է:




























