Ապրիլի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը:

«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան:

Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։

Երևանիցները «Հողատու՛, Նզովյա՛լ, Դավաճա՛ն» գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում:

Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)