Թուրքիայում ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 39-ի, 10 մարդ մահացել է։ Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա տեղեկացմամբ՝ ավտոբուսի, ավտոմեքենայի եւ բեռնատարի վթարը տեղի է ունեցել Մերսին նահանգում։ «Նախնական տվյալներով՝ վթարից զոհվել է 10 մարդ, վնասվածքներ է ստացել 39 հոգի»,- գրել է նախարարը X սոցցանցում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր հերթին տեղեկացրել է, որ հանձնարարել է համակողմանի հետաքննություն անցկացնել պատահարի պատճառները պարզելու համար։