Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է 705,6 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հունիսի 3-ին 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այս գերատեսչությանը հատկացվել է ֆինանսական միջոցների ամենամեծ ծավալը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ 2023թ., 2022-ի համեմատ, գերատեսչությանը հատկացվել են 15 տոկոսով ավելի շատ միջոցներ։

«Իրականացվել է 17 ծրագիր 107 միջոցառմամբ»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։