Թուրքիայում կործանվել է SF-26OD ուսումնական ինքնաթիռ Կայսերի նահանգում (կենտրոնական Թուրքիա)։ Երկու օդաչուները զոհվել են, տեղեկացրել է հանրապետության ՊՆ-ն։
«Ինքնաթիռը, որը թռել էր Կայսերիի 12-րդ ավիաբազայից՝ ուսումնական թռիչք կատարելու համար, ընկել է անհայտ պատճառներով։ Երկու օդաչուները զոհվել են»,- նշվել է հաղորդագրությունում։





























