Հայաստանի առևտուրը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ 2024 թվականի առաջին եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 անգամ՝ կազմելով մոտ 3 միլիարդ  830 միլիոն դոլար։

Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 4-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը  նշել է, որ միաժամանակ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը նվազել է 7,4%-ով և կազմել 773 միլիոն դոլար։

 «Ներմուծումն աճել է մոտ 4 անգամ և հասել 3 միլիարդ 61 միլիոն դոլարի»,- նշել է Պապոյանը։ 2023 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 7 միլիարդ 616 միլիոն դոլար։ Այս ցուցանիշը, 2022 թվականի համեմատ, աճել է 42,7 %- սով։

«Արտահանումը գերազանցել է 3,6 միլիարդ դոլարը և աճել 41 %-ով, իսկ ներմուծումը գերազանցել է 4 միլիարդ դոլարը՝ ապահովելով 45 տոկոս աճ»,- հայտնել է գերատեսչության ղեկավարը։

2023 թվականին տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները բոլոր երկրներում կազմել են 353 միլիոն դոլար։ Դրանցից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 68,1 միլիոն դոլար։