Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30  աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող «Հայոց Համազգային Միասնություն»  կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։

Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ»: