2023թ. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 232 մլրդ 998 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 5-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Փաստացի ծախսերը կազմել են 218 մլրդ 780 մլն դրամ։ «Իրացման մակարդակը կազմել է 93,9 տոկոս։ 2022թ. համեմատ բյուջետային ծախսերն ավելացել են 8,3 տոկոսով»,- ավելացրել է Սիրունյանը։
Վերոնշյալ ֆինանսավորման շրջանակում իրականացվել է 20 ծրագիր 203 միջոցառումներով։





























