Աշնանային-ձմեռային չվացուցակի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանից Երևան կիրականացվի շաբաթական ինը չվերթ։ «Ռոսիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի ամեն օր, FlyOne Armenia-ն՝ շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին 78.ru պորտալին հայտնել են Սանկտ Պետերբուրգի օդային նավահանգստի մամուլի ծառայությունից։
Հայաստանը հիանալի տարբերակ է լեռնադահուկային հանգստի սիրահարների համար։ Երկրի հայտնի հանգստավայրերից մեկը Ծաղկաձորն է։
Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 60 կմ հեռավորության վրա։ Զբոսաշրջիկներին սպասվում է գեղատեսիլ տեսարան ծովի մակարդակից 1,8 հազար մետր բարձրության վրա գտնվող լեռներից։
Այնտեղ երթուղիներ կան պատրաստվածության բոլոր մակարդակների համար, ինչպես նաև ժամանակակից վերելակներ և սարքավորումներ:





























