Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրները, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։




























