«Մայր տաճարի վերաբացման արարողությանը չմասնակցելն իմ որոշումն է եղել. ոչ ոք չի կարող սեպ խրել իմ և Վեհափառի միջև»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին, որի նախաձեռնությամբ, գլխավորությամբ և օծումով տեղի է ունցել Մայր Տաճարի վերաբացումը։ Դա չափազանց դժվար գործ էր։ Համազգային կարգևորագույն իրադարձություն է տեղի ունեցել։ Ես մեր եկեղեցու զավակն եմ, ապրում եմ այն տեսիլքներով, սկզբունքներով ու արժեքներով, որոնք թելադրում է մեր եկեղեցին»,–ասաց Բագրատ Սրբազանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Սրբազան շարժման» կողմից կազմակերպված հանրահավաքը։



























