Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». մոտավորապես նման վիճակ էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթին:

«Պետական քարոզչական, քաղաքական, դիվանագիտական սնանկության տոտալ իրավիճակ էր։ ՄԱԿ-ում նա երբևէ նորմալ ելույթ չի ունեցել, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Արցախի խնդրով եւ այլն»,-ասաց նա։