«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում եկել է մի ինչ-որ համաձայնության այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 3-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ գործող ընդդիմության բոլոր նարատիվները հիմնվում են պաշտոնական Բաքվի պահանջների վրա։ «Այդ պարտավորությունների մասին հայտարարությունները հնչում են միայն ադրբեջանական եւ հայկական ընդդիմության շուրթերից։ Այդ մասին է վկայում նաեւ մեր եկեղեցու սպասավոր հեղինակությունը»,- ավելացրել է Հովհաննիսյանը։