ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստին հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն իր խոսքում պատգամավոր Գեղամ Նազարյանին դիմեց որպես ընդդիմության ներկայացուցիչ։
«Պարոն Նազարյան, ձեզ էլ որպես ընդդիմության ներկայացուցիչ և ընդհանրապես ընդդիմադիր մեր գործընկերներին, առաջարկում եմ ցանկացած դեպքում...»,- ասաց Վարդանյանը։
Խոսքն ընդհատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով. «Անկախ պատգամավոր»։ Նա նկատի ուներ Գեղամ Նազարյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի. «Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»։




























