Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Ֆրանսիա, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Զուրաբիշվիլու մամուլի ծառայությանը։

Այցի ժամանակացույցը եւ նախատեսված հանդիպումների ցուցակը չեն ներկայացվում։

Զուրաբիշվիլու լիազորությունների ժամկետը սպառվում է 9 օր անց, բայց նա հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ՝ մինչեւ լեգիտիմ խորհրդարան չլինի։

Վերջին շաբաթվա ընթացքում նա հեռախոսով երկրի իավիճակը քննարկել է եվրոպական մի շարք ղեկավարների, այդ թվում ԵՄ դիվանագիտության վերջերս նշանակված ղեկավարի՝ Կայա Կալասի եւ ընդլայնման գծով եվրահանձնակատար Մարթա Կոսի հետ։

Զուրաբիշվիլին ակտիվորեն մեկնաբանում է վերջին իրադարձություններն X սոցցանցում եւ հարցազրույցներ է տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին։