Հունաստանում վերջերս արված հայտնագործությունը ալեկոծություն է առաջացրել հնագետների շրջանում։ Հնագույն հերոսներին նվիրված սրբավայրում նուրբ ոսկյա զարդերով գանձ են հայտնաբերել, գրում է Interesting Engineering հանդեսը։

Այս հափշտակիչ հայտնագործությունն արվել է Պելոպոնես թերակղզու արևմտյան եզրի Աիջիոյի մոտակայքի Տրապեզա սարահարթում՝ համակարգված պեղումների ժամանակ:

Հունական դիցաբանության լեգենդար կերպարների հիշատակին հաճախ կառուցվում էր սրբավայր՝ նշելու համար այն վայրը, որտեղ նրանք կարող էին զոհվել կամ հերոսություն գործել։

Ենթադրաբար, մեր թվարկությունից առաջ մինչև 300 թվականը կառուցված շենքի արտաքին մասը զարդարված են բազմաթիվ բարձրաքանդակներով և քանդակագործական մանրամասներով, մինչդեռ ներսում իսկական գանձեր են հայտնաբերվել:

Անձեռնմխելի դամբարանների հետ մեկտեղ հնագետները հայտնաբերել են անգին ոսկյա զարդեր, որոնք վկայում են թաղվածների «բարեկեցության և սոցիալական բարձր խավին պատկանելիության մասին»:

Բացի դրանից, հնագույն L-աձև շենքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգին արձաններ և բարձրաքանդակներ, դրանց թվում՝ գաղտագողի մոտեցող առյուծների և երիտասարդ տամարդկանց պատկերներ։

Այդ արձանները քանդակվել  են իր որակով և ամրությամբ հայտնի պենտելյան մարմարից. այն նույն մարմարից, որն օգտագործվել է Աթենքի Ակրոպոլիսի կառուցման ժամանակ։