ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք շաբաթ ժամանակ է տվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի կապիտուլյացիայի հարցը լուծելու համար, իր X էջում հայտնել է ֆինն Եվրախորհրդարանի պատգամավոր Միկա Աալտոլան։
«Միացյալ Նահանգները մեզ երեք շաբաթ ժամանակ տվեց՝ համաձայնեցնելու Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները։ Եթե մենք դա չանենք, ԱՄՆ-ը կլքի Եվրոպան»,- գրել է Աալտոլան։
Պատգամավորը նշեց, որ Թրամփն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է Ռուսաստանի անվտանգության շահերով՝ թե՛ ներկայում, թե՛ ապագայում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները պետք է մոտ ապագայում որոշում կայացնեն։
«Մենք երեք շաբաթ ունենք մեծանալու համար»,- ընդգծել է Աալտոլան։





























