Արարատի մարզում, դեկտեմբերի 21-ին`ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տուն է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա` ելնելով հրդեհի բարդության աստիճանից, եւս երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել`18.34-ին:
Ամբողջովին այրվել է Ռ. Անտոնյանին պատկանող տունը` գույքով (200 քմ):




























