Արգավանդ-Հայանիստ ճանապարհի 2-րդ կմ-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա մի կնոջ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը երիտասարդ կնոջն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























