ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա միլիարդատեր դաշնակից Իլոն Մասկի դեմ մի շարք ցույցեր են տեղի ունենում ողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, հայտնում է BBC News-ը։
Բեռլինից Լոնդոն ցուցարարները կոչ են անում «վերջ տալ քաոսին» և աջակցություն հայտնել Ուկրաինային։
Լրատվամիջոցները հաղորդում են Լոնդոնում, Փարիզում և Բեռլինում ցույցերի մասին։
Բրիտանական The Guardian հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ում հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիաներ են ընթանում Կալիֆոռնիայից մինչև Դելավեր։





























