Թուրքիան սերտ երկխոսություն ու փոխըմբռնում է պահպանում տարածաշրջանի հեղինակավոր դերակատարների, հատկապես Թրամփի և Պուտինի հետ,  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում «բոլոր ոլորտներում կբարելավվեն» երկու երկրների նախագահների «սերտ բարեկամության» շնորհիվ։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ չօգտագործվի  ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն հաստատելու հնարավորությունը։

Ոչ ոք չպետք է սխալ մեկնաբանի Սիրիայում մեր զսպվածությունը, երկխոսության միջոցով խնդիրները լուծելու մեր հանձնառությունը: Մեր հանգստությունը չպետք է ոմանց մոտ սխալ հավակնություններ առաջացնի»,- նշել է Էրդողանը։