Ենթադրվում է, որ ընտանի կենդանու առկայությունը նպաստում է մարդու հոգեկան բարեկեցությանը: Սակայն ամերիկացի հետազոտողները ուշադրություն են հրավիրել ընտանի կենդանու հետ կապի որակի վրա. չափից ավելի անհանգստությունը կապված է տիրոջ մոտ դեպրեսիայի ախտանիշների հետ:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1 000 ընտանի կենդանիներ ունեցող, որոնք խոսել են իրենց ընտանի կենդանիների հետ շփվելու առանձնահատկությունների եւ հաճախակիության, ինչպես նաեւ այդ հարաբերություններում նրանց հոգեբանական վիճակի մասին: Պարզվել է, որ մարդիկ, որոնք իրենց շատ կախված են զգում ընտանի կենդանիներից՝ անընդհատ անհանգստանալով նրանց մասին, սթրեսի մակարդակի աճ են ունենում:

Կենդանու հետ փոխազդեցության հաճախակիությունը, ըստ երեւույթին, առանձնապես կարեւոր չէ հոգեբանական բարեկեցության արդյունքները կանխատեսելու համար: Այսինքն՝ հարաբերություններում հուզական կայունությունն է, որ օգնում է մարդուն իրեն ավելի լավ զգալ։ Ի դեպ, կատվին եւ շանը միաժամանակ խնամելը հոգեբանորեն ավելի բարդ է ստացվել, քան ընտանի կենդանիների մեկ տեսակի խնամքը։

Եթե ընտանի կենդանիներ ունենալը ինտեգրվում է մարդու հոգեկան առողջության պահպանմանը, ապա արժե աշխատել նաեւ այդ հարաբերությունների որակի վրա։