ԲՐԻԿՍ խումբը չի ծրագրում առկա արժույթներին փոխարինող նոր արժույթ ստեղծել։ Դրա մասին հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։

«Արժույթները փոխարինելու կամ նորեր ստեղծելու որևէ նախագիծ չկա։ Կա միայն ավելի ցածր ծախսերով գործարքներ իրականացնելու հետաքրքրություն»,-նրա խոսքերը մեջբերվել են բրազիլիական ԲՐԻԿՍ-ի նախագահության կայքում։

Նախարարը նշել է. որ դաշինքը քննարկում է փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը։