Սուրբ Անդրեասի համալսարանի շոտլանդացի գիտնականները պարզել են, որ շիմպանզեները ռիթմի բնածին զգացողություն ունեն։ Հայտնագործությունը լույս է սփռում մարդկային երաժշտության էվոլյուցիոն ծագման վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Current Biology (CurBio) գիտական ​​հանդեսում։

Խումբը վերլուծել է վեց տարբեր պոպուլյացիաների 47 շիմպանզեների կարտարած 371 թմբուկի հարվածներ։ Հետազոտողներն այս ձայները համեմատել են պատահական ռիթմերի հետ և եզրակացրել, որ կապիկները ցուցադրում էին ակնհայտորեն ոչ պատահական, կառուցվածքային ռիթմիկ սխեմաներ։

Առանձնապես ուագրավ հայտնագործություն էր ենթատեսակների միջև ռիթմիկ օրինաչափությունների տարբերությունը։ Մասնավորապես, արևմտյան շիմպանզեները ստեղծում են ժամացույցի տկտկոց հիշեցնող կայուն ռիթմեր, մինչդեռ նրանց արևելյան ազգականներն օգտագործում են փոփոխական ինտերվալներ՝ ստեղծելով անկանոն ռիթմեր։ Արևմտյանները, մյուս կողմից, նվագում են ավելի արագ՝ նույն ժամանակահատվածում ավելի շատ հարվածներ օգտագործելով։

Այս տարբերություններն, ըստ գիտնականների, կապված չեն շրջակա միջավայրի հետ, այլ ավելի շուտ արտացոլում են տարբեր խմբերի սոցիալական բնութագրերը։ Ավելի ագրեսիվությամբ հայտնի արևելյան շիմպանզեները, հնարավոր է, որ զարգացրել են ավելի բարդ ռիթմեր՝ ավելի շատ տեղեկատվության փոխանցման համար:

Այդ հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի մարդկային երաժշտության և հաղորդակցության ծագումը հասկանալու համար։ Հայտնագործության հեղինակների կարծիքով՝ երաժշտության և սոցիալական փոխազդեցության մեջ մարդու օգտագործած ռիթմի հիմնական տարրերն արդեն առկա էին շիմպանզեների հետ մեր վերջին ընդհանուր նախնու մոտ՝ 6-7 միլիոն տարի առաջ։