Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մրցույթ է կազմակերպում, որի հաղթողները դեսպան Ջոն Հեֆերնի եւ նրա տիկնոջ հետ ընթրիքի կհրավիրվեն:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է հայ-ամերիկյան 20-ամյա պաշտոնական հարաբերությունները լուսաբանող լուսանկարներ ուղարկել:
Ինչպես նշվում է դեսպանատան մամլո հաղորդագրությունում, լուսանկարները չպետք է զուտ պաշտոնական բնույթի լինեն: Դրանցում պետք է արտացոլված լինեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բազմաշերտ հարաբերությունների տարբեր ձեռքբերումները, ինչպես նաեւ այդ տարիների ընթացքում ձեւավորված համագործակցությունը:
Դեսպանատան աշխատակիցները կընտրեն 10 լավագույն նկարները, իսկ մրցույթի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 8-ին: Լավագույն լուսանկարների հեղինակները կհրավիրվեն ընթրիքի դեսպանի եւ նրա կնոջ հետ:
Նկարներն ուղարկելու վերջնաժամկետը 2012 թվականի փետրվարի 27-ն է: Նկարները կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Պետք է նշել նաեւ նկարների ամսաթիվը, աղբյուրը եւ համառոտ բնութագիրը` նշելով Photo Contest (նկարների մրցույթ) Subject (թեմա) տողում:



























