Թերթըը գում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: «Մեր տեղեկություններով` մարզպետն իր սեփականություն հանդիսացող «Արմավտո» ԲԲԸ-ի մասնաշենքը քանդում եւ ամբողջ սարքավորումները վաճառում է: Վերջին երեք տարվա ընթացքում էլ ամբողջ գործարանը մաքրվել է մետաղի ջարդոնից եւ այն վաճառվել այլ կազմակերպությունների: Վաճառվել են նաեւ գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները:

Նշենք, որ Չարենցավանում խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը եւ նրա քաղաքապետ որդին ցանկանում են իրենց թեկնածություններն առաջադրել համապատասխանաբար թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: Այնպես որ, գործարանը «մանրից» վաճառելով` Շահգալդյանը կա՛մ ընտրությունների համար գումար է հավաքում, կա՛մ էլ գիտի գլխի գալիքը եւ շտապում է օր առաջ ազատվել այն ամենից, ինչից դեռ կարող է»,- գրում է «Երկիր»-ը: