Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա՝ որպես Հռոմի Պապ իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում։ Այս մասին հաղորդում են Թուրքական լրատվամիջոցները։

Վատիկանի առաջնորդի այցի ծրագրերը ներառում են այցելություն Աթաթուրքի դամբարան, հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիս և հանդիպում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում։

Բացի այդ, Հռոմի պապը մտադիր է այցելել ֆրանսիական որբանոց, ուղղաթիռով թռչել Իզնիկ, հանդիպել եպիսկոպոսների հետ Ստամբուլում գտնվող Վատիկանի գրասենյակում, այցելել Սուլթանահմեթ մզկիթ և Մոր Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցի, ինչպես նաև Սուրբ Գևորգ եկեղեցի և Ֆեների հունական պատրիարքարան։