Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրաժարական է տվել, հաղորդում է անգլիական ֆուտբոլային ասոցիացիայի (FA) պաշտոնական կայքը:
Իտալացի մասնագետը նման որոշում է կայացրել FA-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Ջոն Թերիին զրկել էր ազգային հավաքականի ավագի թեւկապից, ինչը դուր չէր եկել Դոն Ֆաբիոյին:
Այսպիսով, Եվրո-2012-ից 4 ամիս առաջ Անգլիայի հավաքականն առանց մարզչի է մնում:




























