Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլուն հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ հրաժարական է տվել։

«Երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ կապված՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ ես չեմ ծառայում մեկ կամ երկու հոգու, ես ծառայում եմ ժողովրդին, պետությանը և խորհրդարանին։ Ես որոշել եմ սեփական ցանկությամբ հրաժարական տալ։ Սա իմ անձնական որոշումն է, որը կայացվել է առանց արտաքին ճնշումների», - ասել է Տուրգունբեկը։

Խոսնակի հրաժարականի հարցը քննարկվել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի պաշտոնանկության պահից ի վեր։ Սակայն խորհրդարանում այդ տեղեկությունը հերքել են։

Տուրգունբեկ Ուուլուն VIII գումարման խորհրդարանի խոսնակ է ընտրվել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նախորդ գումարման ժամանակ նա նույնպես գլխավորել է երկրի օրենսդիր մարմինը։

Ավելի վաղ Սադիր Ժապարովը պաշտոնանկ է արել Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիևին և նրա երեք տեղակալներին։ Իր որոշումը նա բացատրել էր պետության միասնությունն ամրապնդելու և հասարակության մեջ պառակտում թույլ չտալու անհրաժեշտությամբ։

Պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ժումգալբեկ Շաբդանբեկովը։