Բրիտանացի 71-ամյա ձեռնարկատեր Փիթեր Դոուն Նորֆոլկ շրջանում լիովին ինքնավար 607 հեկտար մակերեսով ֆերմա է հիմնել, որը նախատեսված է գլոբալ կոլապսի պայմաններում հազարավոր մարդկանց բնակության համար։ Այս մասին հայտնել է Daily Star պարբերականը։

Տեխնոմագնատը, կանխատեսելով աշխարհաքաղաքական լարվածության աճը և հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմը, ֆերմայի տարածքում կառուցել է կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ։ Ապաստարանի պոտենցիալ բնակիչների տրամադրության տակ են սեփական ջրաղացը, սպանդանոցը, կաթնամթերքի արտադրամասը և յուղը դիզելային վառելիքի վերամշակող հատուկ մամլիչը։ Օբյեկտում կուտակվել են նաև պահածոյացված սննդամթերքի զգալի պաշարներ։

«Ես 20 տարի է ինչ զբաղվում եմ սրանով և երբ նոր էի սկսում, մարդիկ կարծում էին, թե ես խելագար եմ։ Հիմա մարդիկ ինձ ասում են. «Հնարավոր է՝ դուք իրավացի եք»։ Տրամադրվածությունները միանշանակ փոխվել են», — պատմել է Դոուն։

Համայնքին միանալ ցանկացողների համար սահմանված է տարեկան անդամավճար: Դրա չափը տատանվում է 10 հազարից եվրոյից մինչև 100 հազար եվրո: Նախագծի շրջանակներում ներգրավվելու են համախոհներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել ֆերմայի կենսունակության պահպանման գործում։