Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտնել է, որ չեղարկվել է երկրի սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող և իրանական նավթ տեղափոխող մի քանի նավթային լցանավերի կալանումը։

«Թշնամուն դիմակայելու հարցում իրանական ռազմածովային ուժերի կամքն ու ձեռնարկած միջոցները հանգեցրել են նրան, որ չեղարկվել է երկրի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող և իրանական նավթ տեղափոխող մի քանի լցանավերի բռնագրավումը։ Սա սպառնալիքների և պատժամիջոցների չեզոքացման իրական եղանակ է»,- գրել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կոնտրադմիրալը։