«Հանզալա» խմբավորման հաքերները կոտրել են իսրայելցի գեներալ Էրան Օրտալի էլեկտրոնային փոստը։ Այս մասին հայտնում է Press TV-ն։
Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Օրտալին անվանում են Իսրայելի «դաժանության նոր դոկտրինի ճարտարապետ»։
Խմբավորումը պնդում է, որ 100,000 գաղտնի նամակները բացահայտում են «ցեղասպանության քաղաքականության և ռազմական ռազմավարությունների մանրամասները»։




























