կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն այսօր պայքարում է ոչ միայն սեփական անվտանգության, այլև տարածաշրջանի և մուսուլմանների անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Շտաբի ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ձգտում է կայուն պաշտպանություն ապահովել իր ժողովրդի և տարածքի համար, իսկ հակառակորդի գործողություններն ի սկզբանե եղել են «հիմարության և ինքնասպանության» դրսևորում։

Նա ընդգծել է, որ Իրանն ուժ է ցուցադրում Հորմուզի նեղուցում՝ կենտրոնանալով իր հողի և հարևան երկրների անվտանգության վրա, և պատրաստ է իր զինված ուժերի հզորության միջոցով ի ցույց դնել իր հեղինակությունը։

Շտաբի ներկայացուցիչը նշել է, որ երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումները կարժանանան համաչափ պատասխանի, որը կհարվածի հակառակորդի առավել կարևոր օբյեկտներին։