Հաղորդվում է, որ այսօր Իրանը երկու բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ռազմակայանին:
Երկու հեռահար բալիստիկ հրթիռներն արձակվել են նախօրեին՝ իրանական ափից մոտ 3800 կմ հեռավորության վրա գտնվող կղզու ուղղությամբ: Դրանք ակնհայտորեն չեն արձակվել հենց ափամերձ գոտուց, ուստի, ըստ երևույթին, թռել են 4000 կմ կամ ավելի, գրում է «Վոյեննի Օսվեդոմիտել» Telegram-ալիքը:
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հրթիռներից մեկն ընկել է ծովը, իսկ երկրորդի ուղղությամբ ամերիկյան էսմինեցից արձակվել է SM-3 որսիչ հրթիռ։ Արդյունքում, դրանցից ոչ մեկը թիրախին չի հասել։
«Նույնիսկ եթե ոչինչ տեղ չի հասել, սա հակամարտության ընթացքում կարևոր պահ է: Եվ ահա թե ինչու․
«Խնդիրն այն է, որ երկար տարիներ Իրանը պահպանում էր բալիստիկ հրթիռների հեռահարության միակողմանի սահմանափակումը՝ 2000 կմ։ Դա արվում էր «ագրեսիվ մտադրությունների բացակայությունը», «Իրանից բխող գլոբալ սպառնալիքի բացակայությունը» և ընդհանրապես «բանակցային ֆոնը չբարդացնելը» ցույց տալու նպատակով։
Սակայն այդ սահմանաչափը հաստատած Իրանի նախկին ղեկավարը սպանված է և արդեն պատերազմ է գնում:
Իրանն ի սկզբանե ունեցել է 4000 կմ թռչելու ունակ հրթիռներ: Օրինակ՝ «Խորամշահր» ընտանիքի հրթիռները ստանդարտ տարբերակով թռչում են 2000 կմ, բայց 1,5-2 տոննա մարտագլխիկով:շ
Պարտադիր չէ մշակել նոր հրթիռ. կարելի է տեղադրել զգալիորեն թեթևացված մարտագլխիկ, փոքր-ինչ փոխել շարժիչի աշխատանքի ռեժիմը, և հրթիռը կթռչի շատ ավելի հեռու։
Այսպիսով, «Խորամշահրի» հյուսիսկորեական ազգականը՝ «Հվասոն-10» հրթիռը, դեռ 2016-ին ցուցադրել էր 3400 կմ թռչելու հնարավորությունը:
Եվ ոչինչ չէր խանգարում նրանց պահեստներում ինչ-որ այլ բան պատրաստել, նրանք կարող էին չփորձարկել, կամ փորձարկել ու չհայտարարել այդ մասին՝ «բանակցային ֆոնը չփչացնելու» համար: Դրանք կարող են օգտագործվել նաև տիեզերական ծրագրի կարիքների համար, այլ ոչ թե ռազմական:
Ամեն դեպքում, իրանական հարվածների աշխարհագրությունն ընդլայնվում է, և այժմ առկա տեխնոլոգիական պաշարի օգտագործումը չի զսպվում տարբեր ինքնասահմանափակումներով:
«Համեմատության համար՝ Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում ԱՄՆ-ն ունի նմանատիպ մեկ այլ բազա։ Եվ նույն Հյուսիսային Կորեան դեռ 2017 թվականին հաջողությամբ փորձարկել է «Հվասոն-12» հրթիռը՝ պատերազմի դեպքում Գուամին հարվածելու համար, և դրա համար ստեղծել է միջուկային մարտագլխիկ։ Այն նաև բազմիցս իրականացրել է փորձնական արձակումներ Ճապոնիայի վրայով համապատասխան հեռավորության վրա (3700 կմ)՝ սովորական հետագծով (ինչպես նաև կախված հետագծով՝ ցույց տալու համար, որ վերահաշվարկված սովորական հետագծի դեպքում հրթիռը կարող է նաև ավելի հեռու թռչել)։ Սա արվել է հասանելիության հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում հարվածելու վճռականությունը ցուցադրելու համար՝ առանց որևէ ինքնասահմանափակման, նույնիսկ «բանակցային ֆոնը չբարդացնելու» նպատակով...»,— նշել է ալիքը։




























