Կասպից ծովի ափին գտնվող իրանական ափամերձ Ռամսար քաղաքի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով բնակելի տուն է վնասվել. այս մասին հայտարարել է Մազանդարան նահանգի նահանգապետ Յունեսի Ռոստամին, հայտնում է Al Jazeera-ն։
Պաշտոնյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ գիշերային հարձակման հետևանքով զոհվել են ամուսնական զույգը և նրանց երեխան։
«Անպաշտպան քաղաքացիների վրա հարձակումն արտացոլում է այն իրականացնողների ծայրահեղ անօգնականությունը»,— ասել է նա։ «Նման բռնի գործողությունները ոչ միայն չեն թուլացնի իրանական ազգի կամքը, այլև կամրապնդեն ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը»։




























