Սաուդյան Արաբիան եւ Իրաքը հայտնել են անօդաչու թռչող սարքեր որսալու մասին, հաղորդել է Al Jazeera-ն։

Հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիան միայն իր արեւելյան նահանգում որսացել է առնվազն վեց անօդաչու թռչող սարք։

Իրաքում Էրբիլ օդանավակայանի մոտակայքում որսացվել է երեք անօդաչու թռչող սարք, հրդեհ է առաջացել շրջակա տարածքում։ Մեկ այլ վայրում՝ մայրաքաղաք Բաղդադից հարավ-արեւմուտք գտնվող Ալ-Սայիդա շրջանում, անօդաչու թռչող սարք է կործանվել, որի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ։

Tasnim-ի տվյալներով՝ իրանական հրթիռները հարվածել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։

Իրանը նաեւ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում գտնվող Ալ-Մինհադ ավիաբազային եւ Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի զորքերը։