ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկսվելուց ի վեր սպանվել կամ վիրավորվել է առնվազն 2100 երեխա։
«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաները զգում են դրա սարսափելի հետևանքները։ Ավելի քան 2100 երեխա սպանվել կամ վիրավորվել է, այդ թվում՝ 206-ը Իրանում և 118-ը Լիբանանում։ Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», - ասել է նա։
Կազմակերպության ներկայացուցիչը զգուշացրել է, որ զոհերի թիվը կաճի, եթե մարտերը շարունակվեն։
«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում վիրավորվել կամ սպանվել է 87 երեխա», - ընդգծել է նա։




























