Իրանում սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունն ապակայունացնելու փորձերի համար ավելի քան 450 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով իրանական ոստիկանությանը։
«Անցած օրերի ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է 466 դավաճան։ Նրանք սոցիալական հարթակներում փորձել են վախ և տագնապ սերմանել հասարակության մեջ, ինչպես նաև քարոզչություն են իրականացրել թշնամու օգտին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։





























