Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում տարհանվել է 4 829 տուժած, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 111 մարդ, որոնցից՝

  • 12-ը գտնվում են ծանր վիճակում,

  • 21-ը՝ միջին ծանրության,

  • 78-ը ստացել են թեթև վնասվածքներ։

Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոց է ընդունվել 122 տուժած, որոնց մեծ մասի վիճակը գնահատվում է թեթև։ Եվս երկու մարդ հոսպիտալացվել է խուճապային գրոհի ախտանիշներով։