Մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Երևանի բնակիչ 19-ամյա Մանվել Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Hyundai Elantra»-ն՝ խոտածածկի վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։