Այսօր՝ ապրիլի 3-ին, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Իսակովի պողոտայում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խցանումը ոչ թե Պարեկային ծառայության Երևանի գնդի թերի աշխատանքի արդյունքում էր ստեղծվել, այլ Երևանի քաղաքապետարանի կողմից Արգավանդից դեպի Երևանյան կամուրջ տանող հատվածում իրականացվող ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների հետևանքով։ Այդ հատվածում քաղաքապետարանը, չգիտես ինչու, ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, այդ թվում՝ լուսային, չի տեղադրել, ինչը պետք է արվեր մինչև աշխատանքների սկսելը։