Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներից տուժածներին օգնություն ցուցաբերելիս 24 բուժաշխատող է զոհվել։ Այս մասին հայտնում է «Tehran Times»-ը՝ վկայակոչելով Իրանի շտապօգնության ծառայության պետ Ջաֆար Միադֆարին։

Ըստ պաշտոնյայի՝ զոհվածների թվում կան շտապօգնության «115» ծառայության արագ արձագանքման երեք աշխատակիցներ:

Մյուս զոհված բուժաշխատողները եղել են առողջապահական համակարգի տարբեր ոլորտներից, այդ թվում՝ բժշկական սպասարկման, սննդի և դեղորայքային ապահովման ծառայություններից։

Նրանց թվում եղել են բժիշկներ, բուժքույրեր և բժշկական տեխնիկներ։