Նիդերլանդների ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հետաքննում է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Նայկերկ քաղաքի Իսրայելական կենտրոնում գիշերը որոտացած պայթյունի մասին տեղեկությունները, հայտնում է Reuters-ը։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ տուժածներ չկան, իսկ «Քրիստոնյաներ հանուն Իսրայելի» բարեգործական կազմակերպության տնօրինության տակ գտնվող շինությանը հասցված վնասը չնչին է։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք այս միջադեպը կապ ունի Իրանի դեմ պատերազմից հետո Եվրոպայում հրեական օբյեկտների վրա իրականացված հարձակումների շարքի հետ, թե ոչ։
Ոստիկանությունը նշել է, որ ձերբակալվածներ չկան, և ականատեսներին կոչ է արել ցուցմունք տալ։




























