Իրանի Կենտրոնական հրամանատարության խոսնակ Խաթամ ​​ալ-Անբիան, փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին զգուշացրել է, որ Իրանի դեսպանատների կամ դիվանագիտական ​​կենտրոնների դեմ ցանկացած ագրեսիան կհանգեցնի տարածաշրջանում ագրեսոր ռեժիմի բոլոր նմանատիպ օբյեկտների դեմ անհապաղ և վճռական հակահարվածի, հաղորդում է Press TV-ն։

Նա շեշտել է, որ Իրանն իր զգուշացումներն օդում չի թողնում և գործում է օպերատիվ ու վճռական ձևով։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում բանակցություններ կընթանան Իրանի հետ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Միևնույն ժամանակ, Իրանը հերքել է այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։