Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին անդրադարձել է Բուշերի ԱԷԿ-ի տարածքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակական հարվածներին՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շուրջ Արևմուտքի արձագանքի հետ։
«Հիշո՞ւմ եք Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ Արևմուտքի վրդովմունքը։ Իսրայելն ու ԱՄՆ-ն արդեն չորս անգամ ռմբակոծել են Բուշերի մեր ատոմակայանը։ Ռադիոակտիվ տեղումները կյանքի դադարեցման կհանգեցնեն Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում։ Մեր նավթաքիմիական ձեռնարկությունների վրա հարձակումները նույնպես մատնանշում են իրական թիրախների մասին»,- սոցիալական X հարթակում գրել է Արաքչին։
Հիշեցնենք, որ Բուշերի ԱԷԿ-ը բազմիցս ենթարկվել է ամերիկա-իսրայելական հարվածների, իսկ այսօր տեղի ունեցած հերթական հարձակման հետևանքով ատոմակայանի մեկ աշխատակից է զոհվել։



























