ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող ցեմենտի գործարանին. հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակումը չի հանգեցրել գործարանի աշխատանքի դադարեցմանը։
«Բանդար-Խամիրի ցեմենտի գործարանի ուղղությամբ ամերիկա-սիոնիստական հարձակման հետևանքով զոհեր չեն եղել»,- նշել է Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսին։
Նա հավելել է նաև, որ ձեռնարկությունում աշխատանքները «շարունակվում են բնականոն հունով»։





























