Անցած 10 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները միանգամից 4 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 5 անօդաչու թռչող սարք է կորցրել, հայտնում է «Վոյեննի Օսվեդոմիտել» Telegram-ալիքը։

«Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայտնի կորուստների թարմացված տվյալները, որոնք հաստատվել են պաշտոնապես, օբյեկտիվ վերահսկման միջոցներով կամ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

  • Իրանի ՀՕՊ կրակից վնասված 1 միավոր F-35 կործանիչ:

  • Քուվեյթի ՌՕՈւ-ի կողմից «բարեկամական կրակի» արդյունքում խոցված 3 միավոր F-15E Strike Eagle հարվածային կործանիչ:

  • Իրանի ՀՕՊ կրակով խոցված 1 միավոր F-15E Strike Eagle հարվածային կործանիչ:

  • Իրանի ՀՕՊ կրակով խոցված 1 միավոր A-10 Thunderbolt II գրոհիչ:

  • «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ոչնչացված 1 միավոր E-3G Sentry ՀՌՀԿ օդանավ:

  • Օդում բախման հետևանքով կործանված 1 միավոր KC-135 լիցքավորող օդանավ:

  • Օդում բախման հետևանքով վնասված 1 միավոր KC-135 լիցքավորող օդանավ:

  • «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ոչնչացված 1 միավոր KC-135 լիցքավորող օդանավ:

  • Ավիաբազայի ուղղությամբ Իրանի իրականացրած հրետակոծության հետևանքով վնասված 5 միավոր KC-135 լիցքավորող օդանավ:

  • Իրանի ՀՕՊ ուժերի կողմից խոցված 17 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք:

  • Ավիաբազայում FPV-դրոնի հարվածից վնասված 1 միավոր UH-60 ուղղաթիռ:

  • Որոնողափրկարարական գործողության ժամանակ գետնից արձակված կրակից վնասված 2 միավոր HH-60G Pave Hawk ուղղաթիռ:

  • Քուվեյթի ավիաբազայում ոչնչացված 1 միավոր CH-47 Chinook ուղղաթիռ:

«Անցած 10 օրվա ընթացքում ամերիկացիները միանգամից կորցրել են 4 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 5 անօդաչու թռչող սարք (ինչպես օդում, այնպես էլ գետնին՝ ոչնչացված կամ վնասված վիճակում), ընդ որում՝ այդ կորուստների կեսը բաժին է ընկել վերջին մեկ օրվան»,- նշել է ալիքը: