ԱՄՆ եւ Իսրայելի գրոհները լուրջ վնաս են պատճառել 55 գրադարանների Իրանում, այդ թվում՝ դրանցից երկուսը լիովին ավերվել են, տեղեկացրել է Tasnim-ը՝ հղում կատարելով երկրի հանրային գրադարանների ասոցիացիայի ղեկավարին։
Պատերազմի ժամանակ տուժել են նաեւ Իրանի տասնյակ մշակութային եւ ժառանգության օբյեկտներ, ներառյալ Գոլեստան պալատը, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։





























