Երեկ երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանգուցյալ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի զարմուհին եւ թոռնուհին ձերբակալվել են դաշնային գործակալների կողմից, այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է նրանց օրինական մշտական ​​բնակության (LPR) կարգավիճակը, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Համիդե Սոլեյմանի Աֆշարը եւ նրա դուստրը ներկայում գտնվում են կալանքի տակ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությունում»,- նշվել է հայտարարության մեջ։

Մամուլի հաղորդագրությունների եւ սոցիալական ցանցերում իր սեփական մեկնաբանությունների համաձայն՝ «Սոլեյմանի Աֆշարը Իրանի տոտալիտար, ահաբեկչական ռեժիմի մոլի կողմնակից է»,- նշել է պետդեպարտամենտը։

«ԱՄՆ-ում ապրելիս նա գովազդել է իրանական ռեժիմը, նշել ամերիկացի զինվորների եւ Մերձավոր Արեւելքում գտնվող ռազմական օբյեկտների վրա հարձակումները, գովաբանել Իրանի նոր գերագույն առաջնորդին, Ամերիկան անվանել «Մեծ սատանա» եւ հայտարարել իր անսասան աջակցությունն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որը համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Աֆշար Սոլեյմանին այս քարոզչությունը տարածել է Իրանի ահաբեկչական ռեժիմի օգտին՝ միաժամանակ Լոս Անջելեսում շքեղ կյանք վայելելով, ինչի մասին վկայում են նրա հաճախակի գրառումներն այժմ ջնջված Instagram-յան էջում։

Ի լրումն Համիդե Սոլեյմանիի եւ նրա դստեր LPR կարգավիճակի չեղարկման՝ Աֆշարի ամուսնուն նույնպես արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։