Շաբաթ օրը Իսրայելի դեմ արձակված իրանական կասետային զինամթերքի ենթազինամթերք է ընկել Թել Ավիվի ռազմական շտաբի մոտ, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իսրայելական անվտանգության ծառայության աղբյուրին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ենթազինամթերքը ընկել է Կիրյայի՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կենտրոնական շտաբի եւ պաշտպանության նախարարության բազայից ոչ հեռու։
Ռազմական կենտրոնակայանում ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Աղբյուրի խոքով՝ Թել Ավիվում մոտակայքում գտնվող դպրոցի շենքը հարվածից աննշան վնասվածքներ է ստացել։




























